Պաշտոնական

Սոֆիայում կօծվի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին. ՀՀ նախագահը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

Սոֆիայում կօծվի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին. ՀՀ նախագահը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։

Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:

Ըստ աղբյուրի՝ Սոֆիայի քաղաքապետը ուրախությամբ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել նաև Սոֆիայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում