Հասարակական

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,- նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում