Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև։

Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում