Պաշտոնական

Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են անվտանգության հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են անվտանգության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները:

«Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը: Քննարկվել է անվտանգության և օրակարգային հարցերի լայն շրջանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում