Հասարակական

Դատախազությունը պահանջում է Միհրան Պողոսյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ունեցվածքը. հայցադիմումն ընդունվել է վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

Գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Հայերեն Русский

Իրավապահները կենտրոնանում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներկրման և արտադրության բացահայտման վրա․ գլխավոր դատախազ

Դատախազությունը մինչև սեպտեմբեր կներկայացնի անչափահասների հանցավորության կանխարգելման օրենսդրական փաթեթ

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

Ուկրաինան չի մարի իր պետական ​​պարտքի մեծ մասը առաջիկա 30 տարիների ընթացքում. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ-ում մեկնարկած դատավորների միջազգային համաժողովը միտված է սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանը

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

«Իմ Ամերիա, իմ ընտանիք». բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

2018-2024 թվականներին պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց