ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ն աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու համար ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ» էջը։