Աննա Հակոբյանն այցելել է Հովքի Ուսուցման կանաչ կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանըհոկտեմբերի 11-ինայցելել է Տավուշի մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Հովք գյուղում նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ.-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։ «Կանաչ արահետ» հկ-ն 8 տարի առաջ մեկ այլ՝ ավելի մեծ կենտրոն էր հիմնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։

«Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը ներկայացրել է կենտրոնի աշխատանքը: Աննա Հակոբյանը շրջել է ինտենսիվ այգում, ծանոթացել կենտրոնի ծրագրերին, գործունեությանը: Կենտրոնում բերքն ամբողջովին օրգանիկ է: Աճեցնում են հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, որը հնարավորություն է տալիս փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ:

ՀԿ-ն ներդրումային ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում, խրախուսում է գյուղաբնակ երիտասարդությանը զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ:

Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գյուղական զբոսաշրջությանը, տարածքում ունեն տնակներ` գյուղացիներին բիզնես մոդելը ցույց տալու համար:

Աննա Հակոբյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել ընթացիկ ծրագրերին։

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել