Հասարակական

Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն այս տարի իր առաքելությունն ավարտեց Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն այս տարի իր առաքելությունն ավարտեց Հայաստանում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն ավարտեց իր այս տարվա բարեգործական այցը Հայաստան: Խումբը Հայաստանում էրՖրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանինախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաքելությունը Հայաստանում է արդեն յոթերորդ անգամ:

Ինչպես նախկինում, այս տարի ևս, ԱՄՆ տարբեր բուժհաստատությունների լավագույն մասնագետներով համալրված խումբը Հայաստան էր եկել Ֆրեզնոյում բժշկական առաքելության խորհրդի անդամ, ծրագրերի պատասխանատու Վաչե Վասիլյանիգլխավորությամբ:

«Սա մեր հերթական առաքելությունն էր հայրենիքում: Խմբի կազմում 32 տարբեր մասնագետներ էին: Ինչպես անցած տարի, այս տարի ևս հիմնականում կենտրոնացել էինք մեր հերոս զինվորների առողջական խնդիրների վրա: Հենց դրա համար այս տարի խմբի մեծ մասը՝ 14-ը, վերականգնողական բժշկությամբ զբաղվող մասնագետներ էին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վաչե Վասիլյանը՝ տեղեկացնելով, որ այս անգամ խումբն աշխատեց Արմավիրի, Լոռու ու Շիրակի մարզերում՝ չմոռանալով նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին:

«Բացի թերապևտիկ ծառայությունից, իրականացվել են նաև ակնաբուժական, ատամնաբուժական և այլ ծառայություններ: Մատուցվել են ինչպես խորհրդատվական, այնպես էլ վիրահատական ծառայություններ: Մի քանի բուժհաստատությունների էլ բժշկական սարքավորումներ ու դեղորայք ենք նվիրել: Մենք գիտեինք, որ այս անգամ, ավելի քան երբևէ, հայրենիքը մեր կարիքն ուներ»,- նշեց Վաչե Վասիլյանը:

Նա հավելեց, որ իրենց կարողությունների շրջանակում կփորձեն կրկին աջակցել Հայաստանին:

«Անշուշտ, մեր առաքելությունը կշարունակվի, արդեն հետ վերադառնալով Ֆրեզնո՝ կսկսենք ծրագրել հաջորդ այցը՝ որպես թիրախ ունենալով Հայաստանի բնակիչների կարիքները: Մենք Հայաստան ենք գալիս ոչ միայն օգնելու ու մեր ժողովրդի ցավերը կիսելու, այլ նաև օգտվելու՝ լիցքավորվելու հայրենիքում»,- խոստովանեց նա:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում