Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և համազգային թեմաներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում