Հասարակական

Արթուր Աբրահամը հնարավորություն ունի ներկայացվելու Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում

1 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը հնարավորություն ունի ներկայացվելու Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջադրվել է Կանաստոտայի (ԱՄՆ, Նյու Յորք) Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Աբրահամի նախկին պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը շեշտել է, որ Աբրահամը մեծ շանսեր ունի ընդգրկվելու Բռնցքամարտի փառքի սրահում.

«Մենք շատ ուրախ ենք Արթուրի առաջադրման համար։ Կարծում եմ՝ նա շատ մեծ շանսեր ունի ընդգրկվելու: Նրա ամենամոտ մրցակիցը Մայքլ Նանն է, ով նույնպես առաջադրվել է։ Մատներս խաչած կսպասեմ Արթուրի հաղթանակին»:

2023 թվականի հունիսի 8-11-ը Կանաստոտայում տեղի կունենան հանդիսություններ՝ Փառքի սրահում ընդգրկվելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում