Հասարակական

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցում են միջազգային զորավարժությունների

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցում են միջազգային զորավարժությունների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈՒ 76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։ Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում