Քաղաքականություն

Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը. Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է իր հետևությունները վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից:

«Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար, Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին, նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը: Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Էդմոն Մարուքյանի գրառման մեջ:

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացածհանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում