Պաշտոնական

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ազատվել են պաշտոններից

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում