Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանում բարձր տեխնոլոգիաների Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ստարտափների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, «Երևանի Առաջնորդության դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկման շրջանակում՝ աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող հայկական ստարտափների ներկայացուցիչներն իրանցի գործընկերներին ներկայացրել են իրենց պատմությունը, արտադրանքը, ոլորտում ունեցած հաջողություններն, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։

Նարեկ Մկրտչյանը, ողջունելով նմանօրինակ հանդիպումների իրականացումը, նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել բոլոր այն գաղափարներին և ծրագրերին, որոնք դրական ազդեցություն կունենան ոլորտի զարգացմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է աջակցող միջոցների ստեղծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության նոր դռներ բացելու և անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար»,-նշել է նա։

Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը ներկայացնող դասախոսներն ու ստարտափների ղեկավարները նշել են, որ ՏՏ ոլորտը ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ավելի քան 100 ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ուսումնասիրություններ, հետազոտություններ, դասընթացներ։ Վերջիններիս խոսքով՝ իրենք լիահույս են, որ Հայաստանում այսօրինակ քննարկումները հնարավորություն կստեղծեն հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ համատեղ զարգացնել տարբեր գաղափարներ ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Հայերեն

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով