GIF. Մեզ կհաջողվի առաջ տանել տեխնոլոգիաները, հզորացնել Հայաստանը. FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ նորարարական ֆորումը (GIF) կրկին Երևանում է հավաքել հայտնի դեմքերի, ոլորտի առաջատարների, որոնք նպատակ ունեն աջակցել Հայաստանին՝ առաջ տանելու, զարգացնելու տեխնոլոգիաները, գիտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 5-ին ֆորումի բացմանն ասաց FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անտոնյանը:

Նա ընդգծեց՝ արդեն չորրորդ անգամ անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումին մասնակցում են հայտնի դեմքեր, ոլորտի առաջատարներ:

«Բոլորն այստեղ են, որ աջակցեն մեզ, աջակցեն Հայաստանին՝ առաջ տանել տեխնոլոգիաները և բարելավել նորարարությունը: Մենք փորձում ենք բաց երկխոսություն ծավալել: Եվ հուսով եմ, որ մեզ կհաջողվի հզորացնել Հայաստանը և առաջ տանել տեխնոլոգիաները և վստահություն ունենալ համաշխարհային տեխնոլոգիական համայնքի կողմից»,-ասաց Անտոնյանը:

Գլոբալ նորարարական ֆորումը սկսել է անցկացվել 2017 թվականից, ամեն տարի տեխնոլոգիաների և գիտության առաջատար դեմքեր հավաքվել են Երևանում, որպեսզի կիսվեն իրենց գաղափարներով և ներկայացնեն դա պրակտիկ կիրառելու հմտությունները: Քննարկվել են մեքենայական ուսուցումը, հետազոտական գիտությունը, ինժեներությունը՝ որպես էվոլյուցիա և բանականության վերափոխումը: Երկու տարի դադարից հետո ֆորումը կրկին վերադարձել է:

Անտոնյանը վստահեցրեց. «Վերադարձել ենք նոր գաղափարներով, նոր էներգիայով, որպեսզի ձևավորենք էկոհամակարգը, որը նպաստում է գիտությանը, տեխնոլոգիաներին, առաջընթացին, նորարարությանը: Եվ վստահ եմ, որ գիտությունն ու նորարարությունն ավելի հզոր են դարձել, արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում, բարդանում և ավելի մեծ կարևորություն ստանում հասարակության համար: Արհեստական բանականությունը ներթափանցում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ: Եվ մենք փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը»:

Նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց արհեստական բանականության վերաբերյալ: Հետևյալ կանխատեսումը կա՝ մինչև 2025 թվականը 85 մլն աշխատատեղ է վերանալու, դրա հետ մեկտեղ 97 մլն նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Անտոնյանը անդրադարձավ նաև FAST-ին ՝ ընդգծելով, որ Հայաստանում գիտական և տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար ստեղծված հիմնադրամն ապահովել է բավականին լուրջ առաջընթաց:

Հայերեն English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները