Հասարակական

Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի խոշոր կաթնասուններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում ապրում է մոտ 200 տեսակի 700 առանձնյակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ասաց, որ այգին առաջիկայում կհամալրվի խոշոր կաթնասուններով, որոնք այցելուների համար նորություն կլինեն:

«Մեծ հույս ունենք, որ առաջիկայում կունենանք մի քանի հետաքրքիր տեսակ: Անակնկալը չփչացնելու համար շատ բան չեմ ասի, միայն կասեմ, որ խոսքը վերաբերում է խոշոր կաթնասուններին»,- ասաց նա՝ հավելելով, որ գարնանն ու ամռանը այգում գրանցվել են սպասվելիք ծիները: Ունեցել են բեզուարյան այծեր, մուֆլոններ, սողուններ, մի շարք թռչուններ, առյուծ:

Փոխտնօրենն ասաց, որ սպասելիքներ ունեն հատկապես գալիք տարվանից, քանի որ հիմա կենդանիների նոր տեսակների զույգեր են կազմվում, որոնք որ սերունդ կտան արդեն եկող տարի: Այնպիսի տեսակներ են, որոնք մինչ այս պահը այգին չի ունեցել:

Անդրադառնալով այգու խնդիրներին՝ կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենն առանձնացրեց հատկապես կենդանիների հանդեպ այցելուների ունեցած վերաբերմունքը:

«Շատ կցանկանայի, որպեսզի մեր այցելուները կենդանիների հանդեպ դրսևորեին ավելի հոգատար, պատասխանատու վերաբերմունք: Կենդանիներին հաճախ վերաբերում են որպես խաղալիքի, զվարճանքի առարկայի, այլ ոչ կենդանիների, որոնք ունեն իրենց վարքագիծը , հոգեբանությունը, որը պետք է անպայման հարգել և հաշվի առնել»,- հավելեց Ասլանյանը:

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Հայերեն

ՀՀ կառավարության նիստ

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու կասկածով ձերբակալվել է մեկ անձ

Հայկական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույններն «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչներն են

Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը

Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը հյուրընկալվել են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող 18.2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Վատիկանում կոնկլավը կշարունակվի. Հռոմի պապ ընտրել չի հաջողվել

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը