Երևան

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

1 րոպեի ընթերցում

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:

«Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 

Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության ստուգման անհրաժեշտությունը՝ հետախուզական բացվածքների իրականացմամբ: 

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին: 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում