Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայցերը սկսում է վթարային շենքերից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթը բնակիչների անվտանգությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք վթարայնության աստիճանով հասել են մի մակարդակի, որն իրապես անվտանգ չի բնակիչների համար: Այսօր մենք այցելել ենք Արզումանյան 10 և 17 շենքեր, որոնց առումով բավականին երկար ժամանակ քննարկումներ են լինում, բայց գործնական լուծումներ չեն տրվել, և կարծում եմ՝ այս կետից սկսած մենք ավելի գործնական լուծումների պետք է անցնենք»,-նշում է Տիգրան Ավինյանը:

Օրեցօր ավելացող ճաքեր ու թափվող քարեր. դեռևս 1960-ական թվականներին կառուցված շենքերում բնակիչները վախի մթնոլորտում են ապրում: Խնդրի լավագույն լուծումը համայնք-մասնավոր գործակցությունն է: Փոխքաղաքապետ Ավինյանը բազմաբնակարան շենքեր է այցելել հնարավոր կառուցապատողների հետ:

«Երևանում ակտիվ է շինարարության ոլորտը, ցանկացողները շատ են, և այս տեսակի շենքերի խնդիրների լուծումը նաև հնարավորություն է բոլոր կառուցապատողների համար՝ իրականացնելու իրենց բիզնես ծրագրերը: Այս պահի դրությամբ կա կառուցապատող, ով պատրաստ է իր վրա վերցնել որոշակի բեռ, քանի որ հրատապություն կա այս խնդրում, այդ պատճառով ենք այս լուծման տարբերակով գնում, բայց ընդհանուր առմամբ՝ բոլոր շենքերի առնչությամբ մենք մեծ ծրագիր ենք ունենալու և շահագրգռելու ենք բոլոր հնարավոր կառուցապատողներին, ովքեր ունեն այդ կարողությունը»,- նկատում է փոխքաղաքապետը:

Կառուցապատողները բնակիչների հետ կքննարկեն մի շարք լուծումներ: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է ընդհանուր համաձայնությունը, բայց, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, համայնքը հստակ քայլեր կանի, որպեսզի շուրջ 70 բնակարանում ապրող բնակիչների համար օր առաջ անվտանգ պայմաններ ստեղծվեն:

«Մարդիկ պետք է հասկանան, որ դա մեկ կամ երկու մուտքի խնդիր չէ, այլ ամբողջ շենքի, որովհետև, որքան հասկացա, այս շենքերում այդպիսի բաժանումներ կան: Մենք համալիր լուծում պետք է տանք, և որտեղ կարիքը կա մի փոքր կոշտ լինելու, պետք է կոշտ լինենք: Այսպես թե այնպես, այս շենքերը պետք է ճանաչվեն գերակա շահ, որովհետև դրանք արդեն վտանգված են և բնակիչները պետք է տարհանվեն: Իհարկե, ցանկալի է միշտ առաջ գնալ նորմալ լուծումների փնտրտուքով, բայց որտեղ պահանջները խելամիտ չեն լինի՝ զուգահեռաբար կգնա գործընթացը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի հ. 41 մանկապարտեզը ևս վթարայնության խնդիրներ ունի: Նախագծային աշխատանքներն ընթացքում են: Պատասախանատուները նշում են՝ շենքի ամրացմանը զուգահեռ փոքրիկների համար նաև հարմարավետ պայմաններ կապահովվեն:

Շրջայցի ընթացքում փոխքաղաքապետը եղավ նաև թաքստոցային տարածքներում, ծանոթացավ բնակիչների համար ստեղծված պայմաններին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան