Լանջիկում կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ. բացման արարողությանը ներկա է եղել Աննա Հակոբյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Լանջիկ գյուղում հոկտեմբերի 3-ին շահագործման է հանձնվել Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, նրան դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը գործում է 1988 թվականից։

Մինչ պաշտոնական արարողության մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

Միջոցառմանը ներկա են գտնվել հիմնադրամի նախագահ Զենո Գեյսելերը, բարերարներ Մայք և Ռոմի Բարոնյանները, Ջիուզեպպե Պինո Չիաչիոն, ով մեծ ներդրում ունի շենքի կառուցման գործում և հենց այդ պատճառով էլ մանկապարտեզը անվանակոչվել է նրա անունով։ Մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք։

Նազելի Բաղդասարյանն, իր գոհունակությունը հայտնելով բարերարներին, նշել է, որ նրանք պատրաստակամություն են հայտնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրենց մասնակցությունն ունենալ մարզում ևս մեկ մանկապարտեզի կառուցման գործին` միանալով պետության 500 մանկապարտեզ կառուցելու հանձնառությանը:

Համայնքի հին մանկապարտեզը երբևէ սեփական շենք չի ունեցել, 44 տարի գործել է տարբեր հասցեներում: 2020 թ.-ին հիմք է դրվել նոր շենքի կառուցմանը: 300 քմ. տարածք ունեցող մանկապարտեզը նախատեսված է 3-5 տարեկան 30 երեխայի համար: Կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Հայերեն

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը