Հասարակական

Հայաստանում բարելավվում են հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների և ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բարելավվում են հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների և ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ծանոթացել Ծառայության շենքում ստեղծվելիք Քաղաքացիների ընդունելության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանն ընդգծել է Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքացիների և հարկադիր կատարողների միջև արագ ու արդյունավետ կապի հաստատումն ու ամրապնդումը:

Մինասյանը նշել է, որ ստեղծվելիք Կենտրոնը լինելու է նոր հարթակ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ունենալու ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, կապ հաստատել վարույթն իրականացնող հարկադիր կատարողների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Կենտրոնը տալու է հեշտ, արագ և հասանելի ծառայությունների մատուցման, հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատման և ծառայությունների որակի բարձրացման հնարավորություններ:

Գրիգոր Մինասյանը կարևորել և ողջունել է նաև բոլոր այն քայլերը, որոնք միտված են թեթևացնել քաղաքացիների բեռն ու մատչելի ծառայություններ տրամադրել նրանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում