Հասարակական

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների, առաջիկա անելիքների մասին

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների, առաջիկա անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 20-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում