Քաղաքականություն

Նենսի Փելոսին Հայաստանից մեկնեց

1 րոպեի ընթերցում

Նենսի Փելոսին Հայաստանից մեկնեց

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրությունից:

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:Այցի շրջանակներում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիսով են ներկայացել:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում