Հասարակական

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:04-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40․80⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև մի շարք հարակից համայնքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում