Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ:

«Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն ենք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացությանը, որ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով` կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ և այդ խնդիրը կլուծվի»,-ասաց նա՝ հավելելով, որ նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել և տեղորոշել կամավորներին՝ ըստ վայրերի:

Հայերեն English Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան