Որևէ քաղաքացի դրսում չի մնացել. նախարարի տեղակալը մանրամասնել է սոցիալական աջակցության աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միասնական սոցիալական ծառայությունը գնահատում է Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների ընտանիքների կարիքները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Անձի վիրավորվելու հետևանքով նրա ընտանիքը հայտնվում է դժվար իրավիճակում, պետք է գնահատել կարիքներն աջակցություն ցուցաբերելու համար: Անհրաժեշտության դեպքում կատարում ենք ծառայությունների ուղղորդում, որ բացեր չմնան»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզային կառույցների, համայնքների հետ համակարգված աշխատանք է տանում ռազմական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հրետակոծությունների թիրախում հայտնված համայնքների բնակիչների տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են մարզային մակարդակով: Այժմ սոցիալական փաթեթի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է անհրաժեշտ օգնություն: Առաջնային կարիքի բավարարումը ենթադրում է սնունդ, հագուստ, կոշիկ:

«Վստահեցնում եմ, որ որևէ քաղաքացի դրսում չի մնացել, որևէ հարց անարձագանք չի մնացել: Եթե կան մասնավոր դեպքեր, ապա կարող են թեժ գծով դիմել: Մենք մշտապես կապի մեջ ենք նաև ՄԻՊ-ի գործընկերների հետ, որովհետև քաղաքացիներն իրենց կարիքները նաև ՄԻՊ-ի միջոցով են փոխանցում: Այս պահի դրությամբ չունենք որևէ զանգ այն մասին, որ քաղաքացին դրսում է մնացել»,-ասաց նախարարի տեղակալը:

Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձավ այս օրերին ձևավորված առանձին նախաձեռնություններին, որոնց նպատակն է աջակցել տուժած բնակիչներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր նախաձեռնությունների հեղինակների հետ փորձել են կապ հաստատել, հրավիրել են նախարարություն և իրազեկել: Նա վստահեցրեց, որ սոցիալական աջակցության մասով բոլոր հարցերը համայնքների միջոցով կարգավորվում են:

Հայերեն English

«Աթենք» ընկերությունն արժանացել է «Վստահության վարկանիշ» մրցանակին

Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ-ի կողմից ամերիկացի ուսուցչի ազատ արձակումը կնպաստի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը

Ինչ է թվային դրոշմավորումը և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը մանրամասնում է

Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

Իվետա Մուկուչյանի վառ գույները՝ նոր հոլովակում. «Սիրում եմ» տեսահոլովակի պրեմիերան, հայտնի հյուրերն ու բարձր տրամադրությունը

Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան

ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ Սոնա Ղազարյան

Ռուստամյանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար ՀՀ-ն նախ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները

ԱՄՆ-ն կարող է մի քանի երկրներում փակել հյուպատոսությունները միջոցների խնայողության համար. NBC