ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:

«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է Հունանյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 14-ին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց թվում էին նաև«Արմենպրես»-ի թղթակից Կարեն Խաչատրյանը, լուսանկարիչ Հայկ Մանուկյանն ու օպերատոր Հովհաննես Մկրտչյանը: Կարեն Խաչատրյանը նշեց, որ լրագրողների ուղղությամբ երկու արկ է ընկել: «Տուժածներ չկան»,-նշել է նա:

Հայերեն English Français Русский Türkçe

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ