Օգտագործելու ենք բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկով: «Ես կարծում եմ՝ հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ զորքերի հայելային հետքաշման և սահմանային գծի երկայնքով միջազգային մոնիթորինգ իրականացնելու հարցն իր հրատապությունն այս իրադարձություններով ապացուցեց: Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եվ կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Եվ մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ իհարկե ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում: «Եվ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար, նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնել շարունակելով»,-ասաց վարչապետը:

Այս խնդրի գործնական իրագործման համար վարչապետը շատ կարևոր համարեց տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը: Այս առումով նա նախորդ օրվա Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նիստը բավականին արդյունավետ համարեց՝ նշելով, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անդամ մի շարք երկրների կողմից հնչեցին գնահատականներ իրադրության վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի մոտեցման հետ:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայերեն English Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր