Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով
1 րոպեի ընթերցում
![Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1092459.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը:
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ: