Քաղաքականություն

Երևանն ու Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Կարասին

1 րոպեի ընթերցում

Երևանն ու Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Կարասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Կարասինն ասել է, որ դրան հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո, ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատանքի շնորհիվ:

Կարասինը նաև հավելել է, որ երկու երկրների սահմանին լարվածության սրման համատեքստում շատ աշխատանք կա անելու, քանի որ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում