Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում. ՊՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:

«Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ»,- հայտատարեց Թորոսյանը՝ հավելելով, որ այս ձեռագիրը ծանոթ է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակվանից:

«Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշեց նա:

Նշենք, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Արամ Թորոսյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ: «Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ընդգծեց ՊՆ խոսնակը:

Հայերեն Español Русский Türkçe

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ