ՀՀ նախագահ Խաչատուրյանն արդյունավետ է համարում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության 30-ամյակը նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մասնակից է եղել այդ համագործակցության մեկնարկին:«Ականատես եմ եղել, թե որքան կարևոր էր 1990-ականների սկզբին Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Դա այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք, թե որոնք են մեր առաջնահերթությունները և կարևոր քայլերը: Մենք շատ կառուցողական ծրագրեր ենք արել և ունեցել շատ արդյունավետ համագործակցություն»,-ասել է նախագահը։

Նշվում է, որ հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է տարբեր ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, թվայնացման բնագավառներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և մեկտեղել ջանքերը՝ համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով:

Հայերեն العربية English Français Русский

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Ֆինլանդիայի դեսպանը հավատում է, որ ՀՀ-ն ունակ է անվտանգության ոլորտի բարեփոխումների գործում կատարել էական փոփոխություններ

Մակրոնը և Աունը քննարկել են Լիբանանում իսրայելական հարձակումները

Ռուբեն Ռուբինյանն ու Պետր Պիրունչիկը քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունները

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց