Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտների պատասխանատուներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը՝ մասնավորապես, տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատմանն ու արդյունավետ իրագործմանը վերաբերող:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, լիցենզավորման և զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Մինչև օրենքով սահմանված նոր իրավակարգավորումների կիրառումը պետք է իրականացնենք նախապատրաստական մեծ աշխատանք, որը պետք է իրականացնենք մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է լինելու մեխանիզմների ճիշտ պլանավորումից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը` նախարարի տեղակալը փաստել է, որ օրենքով ամրագրված է` վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի վարչատնտեսական կառավարման գործառույթները կարող է պատվիրակվել վարչական համակարգողին (ֆիզիկական անձի), ինչպես նաև իրավաբանական անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին: Առանձնացրել ենք վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տալով ժամանակ` բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու:

Մեր հիմնական նպատակն էր նաև բարձրացնել վարչատնտեսական կառավարման որակը` հաշվի առնելով, որ մի շարք գործառույթների կենտրոնացված իրագործումն ավելի նպատակահարմար է արդյունավետության տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ քննարկման ընթացքում նշվել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Կառավարման մոդելին առնչվող մյուս կարևոր նորույթը, որն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ, դպրոցի տնօրենի նշանակումն է, որով դպրոցական խորհուրդներից հանվում է տնօրենին ընտրելու գործառույթը: Տնօրենին նշանակելու է պետական լիազոր մարմինը (ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը)` հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը:

«Անդրադառնալով հարցին, թե նոր օրենքի վերը նշված դրույթներն ինչպես են ուժի մեջ մտնելու և ինչպիսի առաջնահերթությամբ են տարածվելու դպրոցների վրա, նախարարի տեղակալը նշել է. «Դպրոցների այն տնօրենները, որոնց մրցույթները կհայտարարվեն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն` 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ընտրվելուց հետո մինչև իրենց պաշտոնավարման ավարտը կաշխատեն ներկայում գործող կարգավորումներով: Նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հունվարից հետո»:

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ըստ մարզերի՝ կատարվել է տվյալների ամփոփում և կան նախնական ամփոփ տվյալներ, թե առաջին փուլով որ դպրոցներում է ներդրվելու կառավարման նոր մոդելը: Նոր կարգով նշանակված տնօրենները հետագայում ատեստավորման ճանապարհով կարող են շարունակել պաշտոնավարումը` չգնալով հավաստագրման քննության: Հավաստագրման ինստիտուտը՝ որպես մուտքային պահանջ, կշարունակի գործել առաջին անգամ նշանակվող տնօրենի համար, հետևաբար առաջին ատեստավորված տնօրենը, որը կկարողանա շարունակել աշխատանքը որպես տնօրեն` առանց հավաստագրվելու, կունենանք նոր մոդելի կարգավորման դրույթի ուժի մեջ մտնելուց 5 տարի անց, այսինքն` 2028 թվականին»,- հայտնում են գերատեսչությունից։

Նշվում է, որ իրականացվել է նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնող աշխատակիցների քարտեզագրում, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում են օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումները:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին:

Ըստ աղբյուրի՝ Երևանի և մարզպետարանների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում