Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը թույլ է տալու, որ, օրինակ, հայկական «Մածուն»-ը որպես աշխարհագրական նշում (GI) ձևակերպվի և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել անցնի արտաքին շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դեռ այս տարվա սկզբին «Արմենպրես»-ը գրել էր բարձրացված այն խնդրի մասին, որ հայկական արտադրության մածունը «Մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «Մացոն»-ին ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են: Հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

«Օրենքով «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ, օրինակ, Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: «Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է»,-ասաց նա:

Անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ Քերոբյանն ասաց, որ գինեգործները երբեմն դժվարությունների են հանդիպում արտահանելիս:

«Կախեթ գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը կախեթը արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն»՝ փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև «Մացուն»-ին և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը թույլ է տալու, որ մենք, օրինակ, «Մածուն»-ը մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո Վրաստանի հետ աշխարհագարական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել»,-ասաց նախարարը:

Հայերեն

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանը. վարչապետի նոր նշանակումը

Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ռումինիայում հերթական անգամ ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

Ալբանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին