Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում. Իդրամ և IDBank
2 րոպեի ընթերցում

Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։

Օգոստոսի 11-ից 16-ը երեխաները հնարավորություն են ունեցել համատեղելու ակտիվ հանգիստն ու նոր գիտելիքները․ սովորել են կողմնորոշվել բարդ տեղանքում, ծանոթացել առաջին բուժօգնության հիմունքներին, իսկ ճամբարային օրերից մեկը նվիրված էր ֆինանսական գրագիտությանը։ Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի հետ երեխաները քննարկել են ֆինանսների ճիշտ կառավարման, անկանխիկ վճարումների և ֆինանսական անվտանգության հիմնական կանոնները։

Իդրամն ու IDBank-ը երկրորդ տարին անընդմեջ ֆինանսավորում են այս ճամբարի անցկացումը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ Երեխաների ֆինանսական և թվային գրագիտության զարգացումը ընկերությունների սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։
Տարբեր ուսումնական հաստատություններում և ճամբարներում իրականացվող «Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է՝ օգնելով երեխաներին դեռ վաղ տարիքից ձեռք բերել առօրյա կյանքում անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ և հմտություններ։
ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ