Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցվող դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ հեռանկարներ։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում