Փոխվարչապետ Մաթևոսյանը Ողջաբերդում հանդիպել է սողանքային գոտում գտնվող տների բնակիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 26-ին, Կատայքի մարզ կատարած այցի ընթացքում, հանդիպել է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։

Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։

Փոխվարչապետը ողջաբերդցիների հետ զրույցում ընդգծել է, որ Կառավարությունը, կարևորելով քաղաքացիների՝ անվտանգ պայմաններում ապրելու անհրաժեշտությունը, հաստատակամ է խնդրի փուլ առ փուլ լուծման հարցում։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Կառավարությանը՝ տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդրին արձագանքելու և բնարականի գնման վկայագրեր տալու որոշման համար։ Պաշտոնատար անձինք զրույցի ընթացքում ողջաբերդցիներին ևս մեկ անգամ ներկայացրել են փոխհատուցում ստանալու ընթացակարգերը և նշել, որ ընդամենն օրեր անց նրանց արդեն կտրվեն վկայագրերը՝ հորդորելով այն իրացնել սահմանված ժամկետում:

Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է նաև Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ այն 3.4 մլրդ դրամ արժեքով իրականացվող չորս ենթածրագրերից վերջինն է՝ հավելելով, որ դրանցից երեքն արդեն ավարտվել և հանձնվել են համայնքի բնակիչներին։

Ներկայում ընթանում են «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքները, արժեքը՝ 551 մլն 945 հազար դրամ, որոնց ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին: Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոմեքենաների համար, բարեկարգվելու է դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: Նախատեսվում է նաև բարեկարգել Գառնու տաճարի պարսպի մերձակա հրապարակը, դիտահարթակը և այլն։

Հայերեն English Français Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան