Պաշտոնական

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի տասնօրյա արձակուրդ

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի տասնօրյա արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ներառյալ:
  2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»։
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում