Աննա Հակոբյանին Ներքին Բազմաբերդ համայնքում հյուրընկալել է Սարգսյանների բազմազավակ ընտանիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցն ավարտել է Ներքին Բազմաբերդ համայնքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Արագածոտնի մարզպետի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է Սարգսյանների բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվել երեխաների առողջությամբ ու ընտանիքի սոցիալական վիճակով։

«Երեք ամիս առաջ ընտանիքում եռյակի ծննդով երեխաների թիվը դարձավ վեց», – ժպիտով վարչապետի տիկնոջն է հայտնել Լուսինե Սարգսյանը՝ հավելելով, որ վեց երեխաների հետ ապրում են անապահով պայմաններում։

«Երջանիկ ընտանիք եք, եռյակի ծննդով ամենամեծ պարգևը Աստված շնորհել է»,- նշել է տիկին Հակոբյանը։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կենցաղային պայմաններին, հետաքրքրվել, թե ինչ պետական աջակցություն են ստանում։ «Տիկին Լուսինեն փոխանցել է, որ եռյակի ծննդով պայմանավորված 4.5 մլն միանվագ աջակցություն են ստացել և այժմ էլ ամսական նպաստի չափը կազմում է 150 հազար դրամ, նշելով սակայն, որ բազմազավակ ընտանիքի հոգսերը շարունակում են մնալ ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Աննա Հակոբյանը զրուցել է դպրոցահասակ երեխաների հետ, հորդորել լավ կրթություն ստանալ։

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել