Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ»  մանկական զարգացման կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, դրա սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում է 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, քանդակագործության, մանրանկարչության և այլ խմբակներ։ Աննա Հակոբյանը շրջայց է կատարել գեղարվեստի տարբեր ճյուղերի սրահներում՝ զրուցելով երեխաների հետ։ Երեխաները նրան են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ գունազարդ գորգեր, կարպետներ և սիրով վարչապետի տիկնոջը նվիրել իրենց գործած գորգերից մեկը։

«Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է կատարվում երեխաների կողմից խմբակների ընտրությունը, դպրոցի տնօրենը նշել է, որ երեխաները ծնողների հետ միասին ընտրում են, թե գեղարվեստի որ ճյուղում են ուզում ուսանել, այնուհետև նրանք հնարավորություն ունեն նաև փոխելու իրենց բաժինները։

Տնօրեն Միքայելյանը ցուցադրել է նաև բակում տեղադրված խաչքարը, որի փորագրության աշխատանքներին մասնակցել են իրենց դպրոցի մոտ 100 սան։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, հաջողություն է մաղթել դպրոցի սաներին գալիք ուսումնական տարում մեծ ձեռքբերումներ և բարձր առաջադիմություն մաղթելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Թալինում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը «Նավակ» մանկական զարգացման կենտրոնում էր։ Վերջինիս ղեկավար Անի Ասլանյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ 2020թ-ից գործող կենտրոն հաճախում է 6-15 տարեկան, հիմնականում անապահով ընտանիքների և հատուկ կարիքներով շուրջ 120 երեխա։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և զրուցել է նաև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների հետ, ովքեր այժմ բնակվում են Թալինում և հաճախում են զարգացման կենտրոն։

Նշվում է, որ վարչապետի տիկինը նկարչության դասին ներկաարցախցի երեխաներից հետաքրքրվել է, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ և նրանց հետ միասին նկարել է երեխաների նախընտրած պատկերները։

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից