Հասարակական

Աննա Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք և Թալինի Կաթողիկե վանական համալիր

3 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք  և Թալինի Կաթողիկե վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին վանք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտարապետական լուծումները։ Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։

Վանքի բակում շրջայց կատարելու ընթացքում վանահայրը ուրախությամբ հայտնել է, որ այժմ կառուցվում է եկեղեցու ջրահեռացման համակարգը՝ Աննա Հակոբյանին ներկայացնելով ընթացիկ աշխատանքները։

Տեր Մխիթարը, հրաժեշտ տալով Աննա Հակոբյանին, նշել է, որ ինչպես գյուղերում է ընդունված տան ամենալավ ու համեղ բարիքները հյուրասիրել իրենց հյուր եկածներին, հիմա ճիշտ այդպես էլ իրենք տիկին Հակոբյանին են փոխանցում իրենց ունեցած ամենալավը՝ աղոթք, շարական, ջերմ բարի լույս։

Թալին համայնք կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է նաև Թալինի Ս. Կաթողիկե վանական համալիր։ Վանահայր Տեր Թադե քահանա Թախմազյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է համալիրի պատմությունը։ Կաթողիկե վանքը կառուցվել է 7-րդ դարում Ներսես Կամսարական իշխանի կողմից և ճարտարապետությունը բազիլիկ և գմբեթավոր եկեղեցիների սինթեզ է։

Վանահայրը վարչապետի տիկնոջը ցուցադրել է 7-8-րդ դարերից մասամբ պահպանված, և քիչ ընթեռնելի արձանագրություններ, որոնցում ըստ քահանայի, գրություններ են առկա Թալինում ջրամատակարարման համակարգ ստեղծելու մասին։

«Այս եկեղեցին ունի հզոր և հարուստ պատմություն, բարձր արժեք ներկայացնող և նախատեսում ենք գրքի տեսքով լույս ընծայել փաստավավերագրական վկայություն»,- ընդգծել է Տեր Թադեն։

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում համալիրի վերականգնման ուղղությամբ, վանահայրը ուրախությամբ նշել է, որ վանական համալիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է, ճարտարապետների հետ համատեղ առկա է ծրագիր համալիրի ամբողջական և պատմական տեսքով վերականգման համար։

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում