ECER 2022-ը աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը (ECER 2022) աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի մեկ վայրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ բավականին մեծ կազմակերպչական աշխատանք է տարվել: «Համաժողովին քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանը վերաբերող հարցեր: Նմանատիպ համաժողովների անցկացումը մեր բուհական համակարգի համար, ՀՀ-ի համար բավականին կարևոր է: Մենք առիթը բաց չենք թողնելու հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ ԵՊՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց նա:

ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար,ԵՊՀ մանկավարժության ևկրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանում առաջին անգամ Հայաստանում է անցկացվում այդ համաժողովը: «Համաժողողովի նպատակն է աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին համախմբել մեկ վայրում,կրթական հարթակում,որպեսզի քննարկվեն այն կրթական խնդիրները, որոնք առկա են աշխարհի բոլոր երկրներում, և քննարկվեն այն հիմնական և լոկալ հիմնախնդիրները, որոնք ունի յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ՝ համատեղ լուծումներ գտնելով»,-ասաց նա:

EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն էլ հավելեց, որ տարածաշրջանում տարբեր գլոբալ իրողություններ ազդում են կրթական համակարգի վրա, և համաժողովի նպատակն է վեր հանել բոլոր այդ գլոբալ իրողությունները՝ և հասկանալ ինչ լուծումներ կարող ենք առաջարկել: «Համաժողովը հեղինակավոր համաժողով է համարվում, և դրան մասնակցել ձգտում են աշխարհի տարբեր երկրներից հետազոտողներ»,-ասաց նա:

Օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022), որին մասնակցելու են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից:

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, այլև պլենար քննարկումներ, հանդիպումներ: Համաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Հայերեն Español Русский

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել