Հասարակական

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինի հեռագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

«Հարգելի Նիկոլ Վովայի, խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,- նշված է հեռագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում