Հասարակական

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման կասկածանքով Իջևանի երկու բնակիչ է ձերբակալվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի 83-ամյա բնակիչ Գրիշա Քոքոբելյանի առևանգման կասկածանքով Իջևանի երկու բնակիչ է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչությունից՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 27-ից անհետ կորած համարվող Գրիշա Քոքոբելյանին իրականում առևանգել են:

Նշվում է, որ անհայտ անձը կապ էր հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ էին արձակել։

«Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ.-ն և 25-ամյա Արմեն Ք.-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում», - հաղորդում է Ոստիկանությունը:

Ավելի վաղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ու ևս երկու հոգի: Քոքոբելյանի խոսքով՝ նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ միջոցառումներ էին սկսել նրան հայտնաբերելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Գլխավոր դատախազը սեփականության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմը տեսնում է դատախազական հետևողական հսկողության մեջ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցում յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման գումարը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

ԱՆԻՖ-ի գործով քննությունն ակտիվ փուլում է, չեն բացառվում քրեական հետապնդումները. գլխավոր դատախազ

Գյումրիում ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել