«Մարդը տիեզերական անսահմանությունում»․ հայ և օտարերկրացի աստղասերները մեկ հարկի տակ էին հավաքվել Զորաց քարերում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ««Զորաց քարեր» բնակատեղի»պատմամշակութային արգելոցում օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ավանդույթի համաձայն, հավաքվել էին աստղասերներ, զբոսաշրջիկներ և բոլոր նրանք, որոնք նշում են Նավասարդն ու ականատես լինում «Հայկ» համաստեղության «ծննդին»։ Այստեղ նաև աստղաթափ է լինում, և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը լրագրողների համար կազմակերպել էր մեդիատուր դեպի Քարահունջ՝ ականատես լինելու այդ գեղեցիկ երևույթին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կրում էր «Զորաց քարեր․ Մարդը տիեզերականանսահմանությունում» խորագիրը։ Տարվեցին զրույցներ աստղագիտության և հուշարձանի մասին, այնուհետև տիեզերքի մասին ֆիլմ ցուցադրվեց։

«Այս օրը՝ «Հայկի» համաստեղության ծնունդը, կարծես աստղային զարթոնքի վերածնունդը լինի»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը։

Միջոցառմանը մասնակցում էին և՛ հայաստանցի, և՛ օտարերկրացի զբոսաշրջիկներ։ Նրանցից մեկը՝ ռուս Օլգան, ընկերուհիների հետ Հայաստան է ժամանել մոտ 2 շաբաթ առաջ ու պատահական իմացել, որ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը աստղաթափ է լինելու։ Որոշել են անպայման գալ։

«Մենք առաջին անգամ չենք Հայաստան գալիս, այստեղ մեզ շատ հանգիստ ենք զգում, տեսարժան վայրերը շատ են, սարերն ուղղակի խելքահան են անում, նման միջոցառմանը մասնակից լինելն էլ ավելի հիշարժան կդարձնի մեր ճամփորդությունը»,- ասաց Օլգան։

Հայ զբոսաշրջիկներն էլ որոշ դժգոհություններ էին հայտնում մուտքավճարի վերաբերյալ, ինչի հետ կապված՝ լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանից։

«Մեր քաղաքացիների մոտ միայն այսօր չէ, որ այս թեմայով դժգոհություն կա։ Բացատրեմ այսպես՝ երբ կարգավիճակը հուշարձանից փոխվում է արգելոցի, ապա նոր հաստիքների անհրաժեշտություն է առաջանում։ Բնականաբար, այնպես է ստացվում, որ անհրաժեշտ է լինում նաև ենթակառուցվածքները զարգացնել։ Այստեղ մուտքը վճարովի է դարձել մոտ 2 ամիս առաջ։ Այս ընթացքում փոփոխություններ են իրականացվել տարածքում՝ լուսավորությունն է փոփոխվել, ցանկապատում է իրականացվել (44 հա), տեղադրվել են սանհանգույցներ, նստարաններ ու աղբամաններ, ճանապարհի որոշակի հատված էլ վերանորոգվել է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ցանկանում են հասնել նրան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձանների մուտքը լինի վճարովի, գումարն էլ ուղղվի դրանց պահպանմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը։

Տարածքում առկա են նաև ջրագծերի, էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրներ։

Ամբողջ միջոցառման ընթացքում Քարահունջի տարածքում հնչում էին Կոմիտասի երգերը, իսկ աստղաթափից հետո՝ ժամը 03։30-05։00-ի սահմաններում, ելույթ ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի համույթը։

Հայերեն English Español

Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու. Փաշինյանը խոսել է ընտրությունների և տարածաշրջանային խաղաղության մասին

Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղին. Փաշինյան

ՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյանի համոզմամբ՝ Չինաստանի հետ գործընկերությունը կշարունակի խորանալ

Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում

Շիրակի մարզի թիվ 30 ընտրատարածքում ընտրություններն անցնում են բնականոն հունով

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից Լոռու մարզում ընտրակաշառք տալու դեպքերի բացահայտման մասին

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար