Սպորտ

Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է․ ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականների մրցակիցները Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանին 44-րդ Օլիմպիադայի վերջին տուրում մրցում է Իսպանիայի հետ: Վերջին տուրից առաջ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները հավասար միավոր ունեն և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 8 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Կանանց հավաքականը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հետ: 10 տուրերից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 18-րդն է: Նախորդ տուրերում ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային, Ադրբեջանին, Վրաստանին:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 9-ը:

Հավաքականների անդամների խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալհղմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում