Քաղաքականություն

Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին ու խուսափել լարվածությունից

1 րոպեի ընթերցում

Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին ու խուսափել լարվածությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին, խուսափել էսկալացիայից և պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

«Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի՝ մասնավորապես Լաչինի միջանցքի զարգացումների առնչությամբ: Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու էսկալացիայից և լիարժեք ծավալ հաղորդելու Հայաստանի հետ բանակցություններին: Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հարգելու կարևորությունը:

Ֆրանսիան շարունակում է սերտ շփման մեջ լինել կողմերի ու իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել ու նպաստել ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

Ելիսեյան պալատից հայտնել են նաև, որ Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում