Քաղաքականություն

Փաշինյանը խոսեց Ադրբեջանին սեփական պարտավորությունները ստանձնելու նպատակով միջազգային մեխանիզմների հնարավոր գործարկման մասին

5 րոպեի ընթերցում

Փաշինյանը խոսեց Ադրբեջանին սեփական պարտավորությունները ստանձնելու նպատակով միջազգային մեխանիզմների հնարավոր գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման վերաբերյալ որևէ հաստատված պլան այս պահին գոյություն չունի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը՝ իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: «Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու: Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել՝ այսինքն, հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ, մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Բայց կրկնում եմ, որ խոսքը եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռևս սույն թվականի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Ավելին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց: Իսկ դրանից առաջ հրապարակային, մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով: Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, որը եռակողմ այդ հայտարարությունը համարում է իր հաղթանակը, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունն ու խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները. «Առաջինը, ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պետք է հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պետք է հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է»:

Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարթել: «Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկմամբ Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում