ԱՄՆ-ում հայկական ապրանքների ու ծառայությունների ներկայացվածությունը կընդլայնվի. կանցկացվի հայ-ամերիկյան բիզնես փառատոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հայ գործարարների ներկայությունն ընդլայնվում է: «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ն իր գործընկերների հետ անցկացնում է տարբեր փառատոններ, ցուցահանդեսներ, B2B հանդիպումներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել հայկական ապրանքատեսակները, ծառայությունները, ձեռք բերել նոր գործընկերներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ արդյունքները սպասեցնել չեն տալիս: Դեռ մայիսին Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում անցկացվել էր հայ-ամերիկյան բիզնես-փառատոն, և արդեն կան կնքված պայմանագրեր:

«Մենք մայիսին ունեցանք 10-օրյա ծրագիր: Կայացած փառատոնին, B2B հանդիպումներին Հայաստանից մասնակցում էր 38 ընկերություն ամենատարբեր ոլորտներից: Տեղի համայնքին, խոշոր ընկերություններին, մատակարար ընկերություններին ներկայացվեցին հայկական արտադրատեսակները, ծառայությունները: Այսօր արդեն, արդյունքներն ամփոփելով, կարող ենք ասել, որ 10 ընկերություն կնքել է պայմանագիր»,-ասաց Մարիամ Մանուկյանը:

Պայմանագրեր կնքել են քաղցրավենիք, գինի, պահածոներ, չրեր արտադրող ընկերություններ: Կնքված պայմանագրերի շրջանակում ապրանքների առաջին խմբաքանակը մեկնելու է սեպտեմբերին: Արդեն իսկ ստեղծված է էլեկտրոնային հարթակ՝ «Armenian Trade show», որը կգործարկվի սեպտեմբերից: Այնտեղ ներկայացվելու են հայկական ապրանքներն ու ծառայությունները: ԱՄՆ շուկան թիրախավորող այս հարթակը նախատեսված է ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ առևտրի համար: Հայկական ընկերությունները կնքում են պայմանագիր «Լիվա Էլիտ բիզնես գրուպ»-ի հետ, որը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նրանց:

Այս ամենը հաշվի առնելով՝ խնդիր է դրվել շարունակական դարձնել նախագիծը, քանի որ հայկական ընկերությունները ԱՄՆ-ում ներկայացված լինելու, նոր կապեր ձեռք բերելու մեծ ցանկություն ունեն: «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի գլխավոր քարտուղար Գևորգ Աղաբալյանը նշեց, որ արդեն այս տարվա դեկտեմբերին Գլենդելում կանցկացվի ևս մեկ հայ-ամերիկյան բիզնես փառատոն, գործարարների գրանցումն արդեն սկսված է: Գևորգ Աղաբալյանի խոսքով, այս անգամ ավելի մեծ մասշտաբներ են լինելու: Ընդհանուր նախատեսված է 60 տաղավար, որտեղ Հայաստանից կլինեն 30-ից ավելի ընկերություններ, մյուս մասը զբաղեցնելու են ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները: Այս անգամ Հայաստանից մեկնող ընկերություններն ավելի մեծ քանակի ապրանքներով են ներկայանալու:

«Այժմ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են: Արդեն ունենք մեծ թվով մասնակիցների հայտեր: Ծրագիրը բավական հագեցած է լինելու, ցուցահանդես-փառատոնը նաև ուղեկցվելու է մշակութային ծրագրով: Այնուհետև սպասվում են հանդիպումներ տեղի գործարարների, վաճառքի խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:

Հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ուղղություններ ներկայացնող հայկական ընկերությունները, սակայն կան նախապայմաններ: Նախ ընկերությունը պետք է առնվազն 3 տարվա աշխատանքային գործունեություն ունենա Հայաստանում, պահանջարկից ելնելով՝ ծավալվելու, ընդլայնվելու հնարավորություն ևս ունենա, որպեսզի պայմանագիր կնքելուց հետո արտահանման շարժը կանգ չառնի: Մասնակցության հնարավորություն է տրվում նաև փոքր ընկերություններին:

Հայերեն English Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ