Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ու բողոքներ չեն եղել, որ խափանման միջոցը վերանայվեր. Արդարադատության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում ինքնազգացողությունը վատանալուց հետո մահանալը համարում է ողբերգություն, որը պետք է ազդակ լինի այդ թվում նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին, սակայն միևնույն ժամանակ վստահեցնում է, որ տվյալ դեպքում քրեակատարողական հիմնարկում չի եղել նրա հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ խորը ցավն եմ արտահայտում: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է: Տվյալ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել իր հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Այսինքն, չեն եղել լուրջ խնդիրներ, բողոքներ, որ վերանայվեր նաև խափանման միջոցը»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ կան հիմա կալանավորված հայտնի անձինք, որոնք տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, կալանավայրի բժիշկներն են պարբերաբար ստուգում: Նա վստահեցնում է՝ կալանավայրում ունեցած առողջապահական ռեսուրսով ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջության հետ կապված խնդիր:

«Եվ մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում: Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»,-ասաց Անդրեասյանը:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դատական նիստի ընթացքում, նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան