Հասարակական

Ռոստելեկոմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի գլխավոր հովանավոր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, և Ռոստելեկոմը հերթական անգամ հանդես եկավ որպես մրցույթի գլխավոր հովանավոր։

Այն նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտների տրամաբանական, ճարտարագիտական ունակությունները՝ ստեղծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։

Մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը: Հատկանշական է, որ այս տարի մրցույթի մասնակից թիմերի թիվը կրկնապատկվել է՝ 8-19 տարեկան աշակերտներից կազմված 16 թիմ։ Ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճ է նկատվում, մեծացել է նաև աղջիկների ներգրավվածությունը ռոբոտաշինության մեջ։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին մասնակցում էին երեխաներ Երևանից և ՀՀ այլ մարզերից՝ Շիրակ, Կոտայք, Սյունիք։

Ռոստելեկոմն արդեն 5-րդ տարին է՝ հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաև մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը, ինչպես նաև ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից։

Դեռևս այս տարի գարնանը Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում, իսկ բոլորովին վերջերս ընկերությունը հիմնեց ռոբոտաշինության ուսուցման արդեն թվով 2-րդ լաբորատորիան, այս անգամ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում։

Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) արդեն հասցրել են գրանցել իրենց առաջին և լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Թիմը նաև արժանապատիվ հանդես եկավ ՌՀՕ ազգային փուլում՝ գրավելով 3-րդ տեղը իրենց տարիքային խմբում։

«Մենք մշտապես մեր աջակցությունն ենք ցուցաբերում ռոբոտաշինության զարգացմանը միտված միջոցառումներին՝ կարևորելով կրթության այս ուղղությունը։ ՌՀՕ-ն լեգո կրթության մեծ իրադարձություն է, կարելի է ասել տոն, որն իր շուրջն է համախմբում ռոբոտաշինությամբ հետաքրքրված մեծ թվով աշակերտների, մարզիչների ու կազմակերպությունների։ Մրցույթը աշակերտներին հիանալի հնարավորություն է ընձեռում ցուցադրելու, կիրառելու և միմյանց փոխանցելու տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ ստեղծելով նորը բացահայտելու մեծ ներուժ և մոտիվացիա։ Այս ամենի շնորհիվ ապագայում մենք վստահաբար կունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան` բարձր պահելով երկրի պատիվը նաև միջազգային հարթակներում» ,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց «Գիտտուն 1» թիմը՝ Կապանից, Կրտսեր տարիքային խմբում հաղթեց «Best Trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր «Ֆիզմաթ» թիմը։

Հաղթող թիմերը ստացան ուղեգրեր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։

Հայերեն Русский

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին